Powered By Blogger

среда, 10 июля 2013 г.

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԽՐԱՏՆԵՐ....

Երբեք չպետք է չափից ավելի թերագնահատել այն կարծիքը, որը տարբեր է ձերից: Արթուրո Գրաֆ

Չես ուզում մերժում լսել` մի´ խնդրիր: Ջոն Դրայդեն

Հրավառության ժամանակ աստղերին չեն նայում: Մարիա ֆոն Էբներ Էշենբախ

Մեկ փորձը հազար խրատից ուժով է: Բայց նորեն. խրատ տվողին հաց տվողի չափ պատվե: Ավետիք Իսահակյան


Ոչինչ այնպես չի շռայլվում, որքան խորհուրդները: Ֆրանսուա դը Լառոշֆուկո

Երբեք խորհուրդներ մի´ տվեք նրան, ով ձեզանից միայն փող է խնդրում: Պեդրո Կալդերոն

Որքան էլ դու ծաղրելու լինես քո հենակները, դրանից դու ավելի լավ չես քայլելու: Հայնրիխ Հայնե

Մի ծաղկով պսակ չես պատրաստի: Ջորջ Հերբերտ


Շանը մի´ ուղարկիր մսի հետևից ու գառը գայլին պահ մի´ տուր: Թեոդոր Հիպել

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԽՐԱՏՆԵՐԱյն, ինչ մահացել է` իբրև իրականություն, կենդանի է` իբրև խրատ: Վիկտոր Հյուգո

Խավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մո´մ վառիր շուրջդ լուսավորելու համար: Ուիլիամ Շեքսպիր

Չափից ավելի ճկված աղեղալարը կոտրում է աղեղը: Յոհան Շիլլեր

Նախատի´ր քեզ, այլ ոչ թե արեգակին, եթե քո այգին չի ծաղկել: Չինական ասացվածք


Ուշ է ջրհոր փորելը, երբ կոկորդը բոլորովին չորացել է ծարավից: Տիտոս Մակկիոս Պլավտոս

Կարկատանը պիտի ծակին համապատասխան լինի: Թոմաս Ջեֆերսոն

Բարի խորհուրդը երբեք շատ ուշ չի գալիս: Բեն Ջոնսոն

Նախքան խոստանալը մտածի´ր, բայց եթե խոստացել ես, կատարի´ր: Սենեկա Կրտսեր

Խնձորի համար դիմի´ր խնձորենուն, ոչ թե` տանձենուն: Պուբլիլիոս Սիրոս

Երբ բանալին գտնված է, դռները չեն ջարդում: Պուբլիլիոս Սիրոս


Դու էլ հիշի´ր,Որ երբ զուր հարց չեն տալիս,Սուտ պատասխան չեն ստանում:...Թե ջրհորի մութ խորության չափման համարԻր սեփական մականն ո՟վ է ջրհոր նետում: Պարույր Սևակ

Երբեք մի´ ասա աղբյուրին. «Ես չպիտի խմեմ քո ջրից»: Լոպե դե Վեգա

Ծերերի խրատները նման են ձմեռային արևին. նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում: Լյուկ դը Վովենարգ

Խրատը բարեշնորհ մարդկանց համար զարդ է, դժբախտների համար` ապավեն: Տիմոթեոս

Չորացրու´ խոտը, քանի արևը թեժ է: Ուիլիամ Քեմդեն


Մինչև նոր հունձքն ապրի´ր նրանով, ինչ որ ունես: Ավլիուս Պերսիուս Ֆրակուս

Փոքր նավակները ափերին ավելի մոտ պիտի նավարկեն: Բենջամին Ֆրանկլին

Եթե խորհուրդը բարի է, կարևոր չէ, թե ով է տվել: Թոմաս Ֆուլեր

Ցանկապատի վրայով ցատկում են այն մասում, որտեղ այն ավելի ցածր է: Թոմաս Ֆուլեր


Կլոր սեղանի շուրջը տեղի համար չեն վիճում: Թոմաս Ֆուլեր

Թեև իժը փոքր է, սակայն թունավոր է: Թոմաս Ֆուլեր

Թթու խաղողից քաղցր գինի երբեք չի ստացվի: Թոմաս Ֆուլեր





Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.