Powered By Blogger

пятница, 19 июля 2013 г.

Ծովափնյա քաղաքների թոփ տանսյակը










Հանրահայտ National Geographic ամսագիրը հրապարակել է ծով, արեւ ու լողափնյա զվարճանքներ սիրողների համար աշխարհի տաս ամենագրավիչ քաղաքները։ Համաձայնեք, հաճելի է ձմռանը երազել՝ ամառվա ու մտածել արձակուրդի մասին։ Եւ այսպես, տասնյակը հետեւյալ տեսքն ունի.


1. Բարսելոն (Իսպանիա)։ Այս քաղաքը հայտնի է ոչ միայն իր լողափերով, այլեւ ճարտարապետական գլուխգործոցներով, բացառիկ կատալոնական խոհանոցով ու բուռն գիշերային կյանքով։


2. Քեյփթաուն (Հարավային Աֆրիկա)։ Հարավաֆրիկյան մայրաքաղաքն ունի մոտ 20 լողափ, որոնցից մի քանիսը շատ հարմար են սերֆինգի սիրահարների համար։


3. Հոնոլուլու (Հավայան կղզիներ, ԱՄՆ)։ Խաղաղ օվկիանոսի թափանցիկ ջրերը հրաշալի խայծ են զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են օվկիանոսի ափին տեղակայված բազմաթիվ հինգաստղանի հյուրանոցների առաջնակարգ ծառայությունները։


4. Նիս (Ֆրանսիա)։ Այս միջերկրածովյան քաղաքը գրավում է ոչ միան ֆրանսիացի, այլեւ ողջ աշխարհի զբոսաշրջիկին, ով շտապում է վայելել ծովային մայրամուտների գեղեցկությունն ու անզուգական նրբախորտիկները, որ կարելի է ճաշակել զբոսանքից հետո ռեստորաններից մեկում։


5. Մայամի (Ֆլորիդա, ԱՄՆ)։ Ավազոտ լողափերը Ատլանտյան օվկիանոսի երկայնքով տարածվում են 14 կմ եւ այնքան հանրահայտ են, որ հաճախ ազատ տեղ գտնելն իսկական խնդիր է դառնում։


6. Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)։ Կոպակաբանա, Իպանեմա եւ Լեբլոն լողափերի ընդհանուր երկարությունը 40 կմ-ից ավելի է։ Լողափերի երկայնքով տարածվում է զբոսավայրը, որտեղ տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները զբաղվում են արագ քայլքով կամ զբոսնում են լողափային վոլեյբոլի լարված խաղից հետո։


7. Սանտա Մոնիկա (Կալիֆորնիա, ԱՄՆ)։ Այս քաղաքը միշտ էլ գրավել է հոլիվուդյան հանրահայտ դեմքերին, ովքեր ստիպված են եղել պապարացիից թաքնվել լողափնյա հյուրանոցներում։ Լողափերը լիքն են վոլեյբոլի ու սերֆինգի սիրահարներով։


8. Սիդնեյ (Ավստրալիա)։ Քաղաքի կենտրոնից 20 րոպե ոտքի ճանապարհի վրա տեղակայված է Սիդնեյի ամենահայտնի լողափը՝ Բոնդին։ Ոսկե ավազի այս հատվածն օվկիանոսի երկայնքով կիլոմետրեր է ձգվում, որտեղ մայիսից հոկտեմբեր կարելի է հետեւել կետերի գաղթին։


9. Թել Ավիվ (Իսրայել)։ Կրոնական Երուսաղեմին հակառակ, Թել Ավիվը կարող է ճամփ
որդին ուրախացնել քաղաքի բնական շարունակություն հանդիսացող ութ կիլոմետրանոց լողափին տեղակայված ռեստորաններով, բարերով ու գիշերային ակումբներով։



10. Վանկուվեր (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։ Վանկուվերն ունի 10 լողափ
՝ քաղաքի եւ այն շրջանակող լեռների շղթայի հրաշալի տեսարաններով։ Սպորտային հրապարակներով հագեցած լողափերը գրավում են բասկետբոլի ու սեղանի թենիսի սիրահարներին։













Комментариев нет:

Отправить комментарий

Примечание. Отправлять комментарии могут только участники этого блога.